Լոս Անջելեսում հրդեհների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության:
Այս մասին հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:
«Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվեց զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա Արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք: Ինչպես միշտ՝ ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է»,–ասել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն զգալի վնասներ են կրել: Արտակարգ դրության հայտարարման սկզբից ի վեր արձանագրել են 709 միջադեպ և 3431 արտակարգ զանգ:
«Մեր բնակիչներին, բիզնեսների սեփականատերերին և քաղաքային անձնակազմին՝ ձեր ուժը, միասնությունն ու աջակցությունն անհավանական են: Շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք մեր Գլենդելը դարձնում են այդքան յուրահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,–նշել է Ասատրյանը:
Թարմացումներին կարելի է հետևել GlendaleCa.gov կայքում։






Բաց մի թողեք
«Հայտնվել է շրջափակման մեջ, գերի չընկնելու համար մենամարտի բռնվել թշնամու հետ». Դավիթ Ասլիյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մատաղիս-Թալիշ սահմանագծին. Լուսանկարներ
Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»