Հունվարի 17-ին՝ ժամը 14։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 95-20/1 հասցեի մոտակայքում բախվել են «Նիսսան» և «ԳԱԶել» (Վ․ Հ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
«ԳԱԶել»-ը սպասարկում է Վանաձորի թիվ 1 երթուղին:







Բաց մի թողեք
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար
Գավառում վրաերթի են ենթարկվել 2 կանայք. Լուսանկար