Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը, գրել են ԶԼՄ-ները։
Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը:
Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Խրիմյան թանգարան-պատկերասրահը, որ կառուցել է Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը՝ 1896 թվականին, հիմնանորոգվել է Սարգիս և Հռութ Բեդևյանների բարերարությամբ:
Բեդևյան ընտանիքն իր նպաստն է բերել Էջմիածնի Մայր Տաճարի նորոգմանը։
Բաց մի թողեք
Հուլիսի 12-ի աստղագուշակ․ Չի խանգարի նաև ուշադրություն դարձնել վաղեմի հոբբիին
Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև
Լողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույց․ Արմեն Մուրադյան