Բաքվում «դատապարտվում», նվաստացվում ու խոշտանգվում է մեզնից յուրաքանչյուրը, որովհետև այնտեղ գտնվողները ներկայացնում են մեզ, մեր հավաքական արժանապատվությունը, պայքարն ու ձախողումները:
Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Եթե չեք կարող կամ ցանկանում որևէ կերպ աջակցել հայ պատանդներին ազատելու ջանքերին, ապա գոնե մի՛ արեք հետևյալ վտանգավոր գործողությունները՝
1. Մի՛ տարածեք ադրբեջանական կեղծ ու վիրավորական թեզերը.
2. Մի՛ տարածեք մեր պատանդներին նվաստացած վիճակում ցուցադրող լուսանկարներն ու տեսանյութերը.
3. Մի՛ վիրավորեք կամ այլ կերպ թիրախավորեք մեր պատանդներից և ոչ մեկին.
4. Մի՛ քննադատեք մեր պատանդներին, եթե հանկարծ կտեսնեք կամ կլսեք նրանց որևէ հայտարարություն, քանի որ նրանք այդ վիճակում ազատ են ասելու ցանկացած բան, միայն թե վերադառնան Հայրենիք, իսկ ալիևյան ֆաշիստական քարոզչամեքենան էլ կարող է կեղծել ցանկացած փաստ:
Համբերություն, ողջախոհություն ու հավաքական արժանապատվություն բոլորիս»:

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը