Մահացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:
Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակը: Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Շամիրի Պապիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ից, Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:


Բաց մի թողեք
Ինչու է Պորտուգալիան կորցնում «իր փրկարարների մոտ կեսին» յուրաքանչյուր լողափնյա սեզոնին
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը