ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:



Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի առաջին փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:


Վաղը`հունվարի 23-ին, պատվիրակները կմասնակցեն «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը:


Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ