Հունվարի 21-ին գողության դեպք է բացահայտվել Արմավիրի մարզում։
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ․-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնում են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնում է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հայտնաբերվել և հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Խուզարկությունից հետո 2 անձ կալանավորվել է
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն