Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության դեմ բողոքի զանգվածային գործողություններ են սկսվել։
Ցուցարարները փողոցներ են դուրս եկել «Սլովակիան Եվրոպա է» կարգախոսով։ Դրանք կազմակերպվել են «Խաղաղություն Ուկրաինային» ուկրաինամետ կազմակերպությունը։
Բրատիսլավայում ցույցին մասնակցել է շուրջ 60 հազար մարդ։
Ավելի վաղ վարչապետ Ֆիցոն երկրում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանք էր հնչեցրել ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության հասցեին՝ նշելով, որ երկիր են ժամանել օտարերկրացիներ, որոնք կարող են բողոքի հանրային գործողություններ կազմակերպելու և վարչական շենքերը գրավելու միջոցով ձեռնարկել օրինական իշխանությունը տապալելու փորձ:
Սլովակիայի ղեկավարը նշել էր, որ ցույցերի կազմակերպիչներն առնչվում են նաև Վրաստանում և Ուկրաինայում տարբեր տարիներին տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Ցույցերի կազմակերպիչներն իրենց հերթին հերքել են Սլովակիայում իշխանափոխություն կատարելու մեղադրանքները: Նրանք դիմել էին երկրի գլխավոր դատախազություն՝ խնդրելով ստուգել վերջին շրջանում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քայլերը Ռուսաստանի հետ հարաբերություններում:


Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը