Հայաստանի ներկա քաղաքական իրադարձությունները բնակչության հոգեբանության վրա և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն են ունենում։
Դրական է, երբ մարդկանց մեջ կուտակված դժգոհությունն ու բարկությունը դուրս են գալիս, բացասական է, քանի որ անկայունություններն ու տեղաշարժերը սթրես առաջացնող երևույթներ են, այժմ էլ հասարակության համար մի շարք դժվարություններ են առաջ եկել՝ հանրային տրանսպորտի թանկացում, եկամուտների հայտարարագրում և այսպես շարունակ:
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Արկադի Մեհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հայ ժողովրդի ներկա հոգեբանական վիճակին ու առկա դժվարություններին, ասում է. «Բարդ է ասել, թե մարդիկ ինչի են պատրաստ, երբ հենց իրենց՝ անձամբ են կպնում:
Ամեն դեպքում՝ մեր հասարակությունը վերջին տարիներին միայն նվնվում է՝ ընդվզելու փոխարեն: Նվնվում, նվնվում են, հետո համակերպվում են: Առաջ այնքան էլ այդպես չէր: Այսօր տպավորություն է, թե մեր ժողովրդի համբերության բաժակն անհատակ է: Ինչ էլ գլխին բերում են մեր ժողովրդի, դիմանում է:
Համատարած թանկացումներն, այնուամենայնիվ, հանգեցնում են հիասթափության, իսկ դա էլ իր հերթին արտագաղթի ռիսկերն է մեծացնում: Հայ ժողովուրդը անջատել է ուղեղը ու ոչինչ չի անում: Սա արդեն ապատիա էլ չէ: Ամեն դեպքում՝ լավ կլինի, որ մեր հասարակությունը լինի պահանջատեր», – ասում է Մեհրաբյանը:
Բաց մի թողեք
Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ առաքինությունների համար. Համբարյան
Իրավապահ համակարգը, վստահաբար, գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք. Գալստյան
#Նիսյա Հայաստան․ Ինչքան էլ կառավարությունն իրեն շլանգի տեղ դնի` ակնհայտ է չէ՞, որ վրացիները ինչ-որ բանից ահավոր դժգոհ են․ Նահապետյան