20/02/2026

Աշտարակում վագոն-տնակ է այրվել. Լուսանկար

Hrdeh geran

Հունվարի 26-ին՝ ժամը 02:46-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։

Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)։

0a48cc96ea9bf48f1d26088046b016e62993ff39