«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հրավիրված է եղել Նյու Յորք՝ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին մասնակցելու:
Կան տեղեկություններ, որ Մարուքյանին հաջողվել է բավականին լավ կապեր ստեղծել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական թիմում։ Մեր աղբյուրը նշեց, որ նա այդ համաժողովում նաև ելույթ է ունեցել և հատուկ շեշտել է, որ ներկայացնում է մի երկիր, որն առաջինն է Քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Ասում են՝ Մարուքյանը նաև նշել է, թե կիսում է նախագահ Թրամփի մոտեցումը, որի համաձայն, ԱՄՆ-ը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական։
Բաց մի թողեք
Բաբայանը ընտրություններից առաջ հող է նախապատրաստում
Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ
«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկարներ