Ադրբեջանում ձերբակալել են լրագրող Շահնազ Հուսեյնովային (Բեյլարգիզի): Ինչպես հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները, ՆԳՆ-ին հղումով, թղթակցուհին ձերբակալվել է հետաքննության անհրաժեշտության պատճառով։
Նշվում է, որ նրա բնակարանում խուզարկություն է կատարվել։ Ենթադրվում է, որ Շահնազը ձերբակալվել է Toplum TV-ի գործով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել է նաև մեկ այլ լրագրող՝ Arqument.az կայքի ղեկավար Շամշադ Աղան՝ այս դեպքում որպես Meydan TV-ի գործով կասկածյալ։
Ըստ տեղի ԶԼՄ-ների, լրագրողը մեղադրվում է մաքսանենգության մեջ։ Ադրբեջանի ՆԳՆ-ում հաստատել են Աղային ձերբակալելու փաստը։
Հավելենք, որ ալիևյան ռեժիմը վերջին շրջանում շարունակում է տարբեր շինծու մեղադրանքներով լրատվամիջոցների ղեկավարների և աշխատակիցների ձերբակալել: Այս մասին ահազանգում են այդ երկրի հատուկենտ ընդդիմադիր լրատվականներն ու իրավապաշտպանները։

Բաց մի թողեք
Գերմանիայի արևելքում ընտրատեղամասերի բացման հետ մեկտեղ ծայրահեղ աջակողմյան AfD-ն առաջատար դիրք է գրավում
Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավին
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը. Լուսանկար