Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը:
Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Վարդանյանի գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Նախկինում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուսին և քննել մեկ վարույթում, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։
Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի ռազմական դատարանում միաժամանակ կշարունակվի ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը:
ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առնչվող նախորդ նիստում դատարանը տվել էր ևս 10 օր՝ Վարդանյանին ու պաշտպանին շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։ Նրա գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։
Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը մերժել էր 15 գերեվարված անձի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։
Բաց մի թողեք
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակիցները բնակիչներից հավաքագրված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրել
Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը. Լուսանկար
Ինչպես է առնետը ուտում ցուցափեղկում դրված աղացած միսը. տեսանյութ խանութներից մեկում