Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց թվով 8 անձի, որոնցից 4-ը Երեւանի քաղաապետարանի աշխատակիցներ, մյուսները՝ քաղաքացիներ, որոնք եղել են նախկին պաշտոնյաներ։
Ձերբակալվածներից են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Նախկին եւ ներկա պաշտոնյաների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Պաշտոնյաները մեղադրյալի կարգավիճակ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործի շրջանակում։ Ըստ լուրերի՝ նրանք որպես կաշառք խոշոր չափի գումար են վերցրել։
Նշենք, որ սա մի քանի ամսում 3-րդ դեպքն է, երբ քաղաքապետարանի աշխատողները թաթախվում է կոռուպցիոն բնույթի գործի մեջ։
Ամիսներ առաջ՝ նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներ էին կալանավորվել՝ կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով, ավելի վաղ էլ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել նաև Առևտրի և սպասարկումների բաժնում. 4 անձ ձերբակալվել էր, երեքը, որ պաշտոնյաներ էին, ավելի ուշ կալանավորվել էին։






Բաց մի թողեք
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար
ՔԿ-ն հաստատեց՝ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի