07/02/2025

Մնացեք Ձեր օրակարգում․ Զախարովան՝ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին հարցրած ադրբեջանցի լրագրողին

Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական «Բաքու-Մոսկվա» լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի ծավալուն հարցը, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարած այցի և Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խարտիայի մասին։

Զախարովան նշել է, որ ռուսական կողմն արդեն մեկնաբանել է իր դիրքորոշումը վերոնշյալի առնչությամբ:

«Երկրորդը, որքան հիշում եմ, դուք, այսօր ձեզ հենց այդպես էլ ներկայացրի, «Մոսկվա-Բաքու» գործակալությունից եք, չէ՞։ Եվ ձեր գործակալությունը շուտով կդառնա 10 տարեկան: Որքան հասկացա, մտադիր չեք ձեր գործակալության անվանումը փոխել ու դառնալ «Մոսկվա-Երևան», այնպես չէ՞։ Դրա մեջ, հավանաբար, ոչ մի վատ բան չկա: Բայց ես չեմ կարծում, որ նման բան ձեր ծրագրերի մեջ կար: Ուրեմն, մնացեք այն օրակարգում, որը լուսաբանում եք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները։

Այդ օրակարգում մենք մեկնաբանելու բան ունենք։ Ունենք բազմաթիվ ծրագրեր, հարցեր, խնդիրներ։ Հենց դրանով էլ ուզում ենք զբաղվել»,- ասել է Մարիա Զախարովան։