Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 07:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 49-ամյա Ռաֆայել Բադալյանի վարած «Mitsubishi»-ն և ՌԴ քաղաքացի 44-ամյա Ելենա Գունկոյի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Գունկոն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչի կինն է, ավտոմեքենան էլ հաշվառված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաշվեկշռում:


Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վարորդները հոսպիտալացվել են. Լուսանկար