Փետրվարի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։

Բաց մի թողեք
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ. Տեսանյութ
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն․ Լուսանկար