Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է IRNA գործակալությունը:
«Նրանց թվում է, թե մեզ սպառնալով կարող են ստիպել անել այն, ինչ իրենք են ուզում: Մենք մարդ ենք և արժանապատվորեն բանակցություններ ենք վարում, բայց մտադիր չենք ենթարկվել ուժին։ Եթե տարածաշրջանի միլիարդավոր մահմեդականները եղբայրներ լինեին, ապա երկու միլիոն բնակչություն ունեցող ցեղասպան սիոնիստական ռեժիմը չէր կարողանա նման իրավիճակ ստեղծել մահմեդականների համար։
Մեզ բաժանեցին տարբեր էթնիկական և կրոնական խմբերի և հանեցին իրար դեմ։ Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում և չենք վախենա, դա վայել չէ մեր հասարակությանը»,- ասել է նա:

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ