Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է:
«Ազատության» թղթակցի հարցին ի պատասխան նա ասել է. «Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային:
Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», – ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը