ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից, գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ որպես օրինակ ներկայացնելով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հերթական դրսևորումը։
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից։ Նրա իշխանության մեջ մյուսները կամ զոհեր են, կամ գործիքներ:
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է»,- սոցցանցի իր էջում գրել է Արման Թաթոյանը
Բաց մի թողեք
«Այսօր ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխվի, այլ ինքը»․ Բագրատ սրբազան
Ռուբենը մեկ շաբաթվա ընթացքում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար կատարեց 36 բարդագույն վիրահատութուն. այսպիսի այցերը կլինեն շարունակական. Լուսանկար
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան