Հայտնի պրոդյուսեր և հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին նոր սկանդալ է առաջացրել: Նա իր սոցիալական ցանցերում որոշել է քննադատել ժամանակակից հասարակությունը և տղամարդկանց անձնական խորհուրդ է տվել:
Աստղը հայտարարել է, որ նրանք չպետք է ամուսնանան ցածր ինտելեկտով կանանց հետ, որովհետև դրա պատճառով նրանք ինքնակամ «հիմարանում» են:
Բացի դրանից, 49-ամյա Կանդելակին ընդգծել է, որ այս եզրակացության է եկել իր ծանոթի հետ հանդիպումից հետո: Հիմա սոցիալական ցանցերում քննարկվում են, թե ում կարող էր նկատի ունենալ Թինան և թե ինչպես կարող էր նա այդքան ոչ էսթետիկ վարվել:
«Հանդիպում եմ որոշ մարդկանց և հասկանում՝ տղամարդի՜կ, մի ամուսնացեք հիմարների հետ: Քանի որ հիմարներից դուք նույնպես կհիմարանաք: Սա մի արհավիրք է, որովհետև նախկինում դուք խելացի էիք, և ես ձեզ հիշում էի խելացի, իսկ հետո ամուսնացաք հիմարների հետ և դուք նույնպես հիմարացաք: Իսկ եթե արդեն ամուսնացել եք հիմարների հետ, գոնե կրթեք նրանց: Չի կարելի այդպես հետընթաց ունենալ, երբ արդեն մոտենում ես հիսունի»:


Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ