Ստամբուլում Ամերիկայի գլխավոր հյուպատոսի նստավայրում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ նշելով, որ հանդիպումը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ի սահմաններում (ՀՀ ժամանակով՝ 11:00) Բոսֆորի ափին գտնվող Առնավուտկոյ շրջանում՝ ԱԳՆ ներկայացուցիչներից կազմված ռուսական պատվիրակության ժամանումից հետո։
Ինչպես գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը, բանակցությունները կարող են տևել առնվազն հինգ ժամ։
Ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը, ավելի վաղ հայտարարելով հանդիպման մասին, հույս էր հայտնել, որ արդյունքները պարզ կդարձնեն, թե որքան արագ և արդյունավետ կարող են երկու կողմերը շարժվել խնդրահարույց հարցերի լուծման գործում։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, բանակցություններում չեն քննարկվելու քաղաքական կամ անվտանգության հարցեր, և Ուկրաինան նույնպես հանդիպման թեմա չի լինի։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցան ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ, որոնք տևեցին չորսուկես ժամ:
Ռուսական կողմից քննարկմանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վաշինգտոնը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման, դեսպանատների աշխատանքի սահմանափակումները վերացնելու և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար