10/03/2025

ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է Զելենսկիին, Եվրոպային, Ուկրաինային և Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձեւ աշխատասենյակ, քանի դեռ չի ցանկանում քննարկել Ուկրաինայի խաղաղ համաձայնագրի մանրամասները, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «Fox News»-ին։

«Զելենսկին գնում է եվրոպացիների մոտ, նրան գովաբանում են, թե «դու ազատության մարտիկ ես, քեզ աջակցում ենք, մինչև վերջ պետք է կռվել»։ Շատ լավ, իսկ անվերջ կռվել ինչո՞վ, ո՞ւմ փողով, ո՞ւմ զենքով, ո՞ւմ կյանքով»,- ասել է Ջեյ Դի Վենսը։

ԱՄՆ փոխնախագահից այլ հայտարարություններ՝

◾️Զելենսկին ցանկացել է վերադառնալ Սպիտակ տանը Թրամփի հետ հանդիպմանը, սակայն մերժում է ստացել;

◾️Եվրոպան Զելենսկիին պատրաստվում է անվերջ ռազմական գործողությունների;

◾️ Թրամփը պատրաստ կլինի կրկին խոսել Զելենսկու հետ, երբ նա ցույց տա Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու իրական ցանկություն;

◾️ Ոչ ոք չի կարող հավերժ ֆինանսավորել Ուկրաինայի ճգնաժամը՝ այն երկարացնելու համար, ԱՄՆ-ը դա չի անի;

◾️ Ուկրաինան չունի բավականաչափ մարդ՝ մարտերը շարունակելու համար, իսկ ԱՄՆ-ն չունի բավարար զենք ու գումար դրա համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը հրամայել է դադարեցնել Ռուսաստանի դեմ կիբերգործողությունները։

Այս մասին հայտնի է դարձել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ ստացված տեղեկատվության՝ այս ուղղությամբ գործունեությունը դադարեցնելու հրամաններ չեն եղել։ Հեգսեթը չի դադարեցրել և չի հետաձգել Ռուսաստանի դեմ կիբեր գործողությունները։

Ավելի վաղ ամերիկյան The Record պորտալը հայտնել էր, որ Հեգսեթը հրամայել է ԱՄՆ կիբեր հրամանատարությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ ուղղված գործունեությունը, այդ թվում՝ կիբերտարածությունում: