Հայաստանում փոխարինիչներով կաթնամթերքը և առանց դրանց` մաքուր կաթնամթերքը վաճառվելու են տարբեր գույնի դարակներում։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ:
Այս օրինագիծը տարբեր եղանակներով քննարկվել է շուրջ հինգ տարի։
Մաքուր կաթնամթերքն` առանց կաթնային յուղի փոխարինիչների և ոչ կաթնային ծագման այլ բաղադրիչների հավելման, պետք է վաճառվի կանաչ գույնի դարակներում, իսկ կաթնային յուղի փոխարինիչներովը՝ նարնջագույն։
Ավելի վաղ առաջարկվում էր կանաչ և նարնջագույն տարբերակումը տարածել նաև փաթեթավորման վրա, սակայն այդ պահանջներն արդեն վերաբերում էին ապրանքների ստանդարտներին, այսինքն՝ դրանք պետք է համաձայնեցվեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով։
Գունային տարբերակման գաղափարը ԵՏՀ -ն չի հաստատել, ուստի արտադրողները կարող են ներկայացնել ցանկացած գույնի փաթեթավորում:

Բաց մի թողեք
Կհաղթի՞ Վարշավան ԵՄ մաքսային գրասենյակի նստավայրի համար մրցույթում
Արդյո՞ք փակ քննարկումներ են ընթանում, որպեսզի Թուրքիան TRIIP-ին «միանա Հայաստանի տարածքում՝ Կարս-Գյումրի-Երասխ գծով»
Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից, բայց ԱՄՆ-ն ինքն է սահմանափակել այն օգտագործելու իրավունքը․ Պեսկով