Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից։
Այս մասին հայտնեցին Կառավարությունից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Կառավարությունից նաև փոխանցեցին, որ գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ Նշենք, որ այսօր լրատվամիջոցները գրել էին, որ Եղիշե Կիրակոսյանն ու գրասենյակի աշխատակիցների մեծ մասն աշխատանքից ազատման դիմում են գրել, որի պատճառը միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետկանչի պահանջն է:
Գրասենյակից, սակայն, հերքել էին զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունները՝ հավաստիացնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ, նշվել էր, որ գրասենյակը բնականոն հունով շարունակում է գործառույթների իրականացումը։
Հիշեցնենք, որ Եղիշե Կիրակոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է նշանակվել 2019 թվականին:

Բաց մի թողեք
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու
Թբիլիսիում բնակվող Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին տեղափոխել Հայաստան