Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրի առաջնորդները նաև առցանց հետևել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը:
Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սերտ և «եղբայրական» կապեր ունեն, իսկ համագործակցությունը բոլոր ոլորտներում հաջող է ընթանում:
«Մեր երկրների հարաբերությունները շարունակաբար զարգանում են լայն ընդգրկումով՝ պաշտպանությունից մինչև առևտուր»,- հավելել է նա:
Թուրքիայի նախագահը երկկողմ համագործակցության մեջ առանձնահատուկ է համարել էներգետիկայի ոլորտը, որտեղ մի շարք նախագծեր արդեն իսկ իրականացվել են: Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի տարածքով դեպի Եվրոպա նշանակալի ծավալով գազի մատակարարում ապահովելու մասով:
«Այս ոլորտում ռազմավարական և բեկումնային նախագծեր իրագործելու հարցում Ադրբեջանի հետ լիովին ներդաշնակ ենք»,- ասել է նա:
Էրդողանը, անդրադառնալով Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկմանը, ընդգծել է, որ այդպիսով ամբողջովին կապահովվի Նախիջևանի բնական գազի պահանջարկը և էներգետիկ անվտանգությունը: Բացի այդ, Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է տարածաշրջանային քաղաքականությանը և հավելել, որ «երկու երկրներն էլ միտված են խաղաղության»:
«Վճռական ենք տարածաշրջանային խաղաղությանը, բարօրությանը և հանգստությանն ուղղված ամեն տեսակ նախագիծ կյանքի կոչել»,- ասել է նա:
Էրդողանը վերջում նշել է, որ նմանատիպ գործընթացներն էլ ավելի են ամրապնդելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները՝ դրանք որակելով «եղբայրական»:
Բաց մի թողեք
Ճանապարհ՝ «լցված» դիերով, հազարավոր սպանվածներ, թեժ բախումներ և մահապատժի սպասողներ. Սիրիան կրկին «եռում» է. Լուսանկարներ
Լաթաքիայում զոհված երկու հային ուղղակի սպանել են․ մանրամասներ. Լուսանկար
Թուրքիայի ԶՈւ օբյեկտը թռիչք է իրականացնում Հայաստանի սահմանի մոտ. Լուսանկար