Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի 95 շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է շենքի նկուղում հավաքված կենցաղային աղբ և հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Բաց մի թողեք
Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր կարգ
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է