10/03/2025

Ամեն շաբաթ տրանսպորտից օգտվողների թիվը նախորդից ցածր է

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ամեն շաբաթ «Երևանի Ավտոբուս» ընկերության տնօրենը ներկայացնում է շաբաթվա ընթացքում իրականացված ուղևորափոխադրումների քանակը: Եւ ամեն շաբաթ այդ թիվը նախորդից ցածր է լինում:

Օրինակ, փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացվել է 1 մլն 375 հազար 601 ուղևորափոխադրում: Այդ շաբաթ օրական ավտոբուսով տեղափոխվել է 171 հազար 949 մարդ: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 14-ից 20-ը ուղևորափոխադրումների քանակը եղել է օրական 210 հազար 622 մարդ: Սա նշանակում է, որ բոյկոտը ոչ միայն շարունակվում է, այլև ընդլայնվում:

Շաբաթ-շաբաթ թվերը իջնում են: ժամը 17:30-18:00 կողմերը, պիկ ժամի մեծ մասը վճարումներ չեն անում:  Ավագանու անդամ Կրիստինա Վարդանյանն էլ հարցում էր արել քաղաքապետարան և պարզել, որ քաղաքային ավտոբուսների վարորդների պայմանագրում չկա ոչ մի կետ առ այն, որ նա հսկիչի պարտականություններ ունի և իրավասու է տրանսպորտային ծառայությունից զրկել ուղևորին. «Պարզ գրված է 3.2.8 կետում՝  «Անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենքով սահմանված կարգով»… Մի կետ էլ նշեմ. «Նպաստել ԳՈՐԾԱՏՈՒԻ հեղինակության ամրապնդմանը»… Դեպքերը վերլուծելով հասկանում եմ, որ գործատուի հեղինակությանն այսքան «ջանասիրաբար» դեռ ոչ մի թիմ չէր նպաստել…»:

Ուղևորափոխադրումների նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ երևանցիների մի մասը պարզապես խուսափում է ավտոբուս նստել, քանի որ չի կողմնոոշվում՝ վճարել, թե ոչ: Վճարել` նշանակում է դավաճանել ժողովրդին, իսկ չվճարելով, կոնֆլիկտ եւ տհաճ իրավիճակներ են առաջանում վարորդի հետ, ուստի քաղաքացիները նախընտրում են մետրոյով, կամ տաքսիներով երթեւեկել:

Ես առցանց դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետարանին՝ ավագանու կայացրած որոշման համաձայն, աբզմազավակության արտոնությունից օգտվելու համար։ Դիմումը մուտք է եղել փետրվարի 12-ին, վերջնաժամկետ է նշվել՝ պատասխանելու համար, փետրվարի 23-ին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չկա, ոչ մերժում են, ոչ հաստատում։

Երևանի քաղաքապետարանում, ասում են՝ անելանելիության մեջ են, ոչ այն է վերադառնան 100 դրամներին, ոչ այն է խթանեն սոցիալակն արտոնոթյունները, արդյունքում՝ փոշմանել են, տուժում են ․․․