«Արդեն 10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են։ Եվ այս ամենը հանրության ակտիվության շնորհիվ։ Փողոցներում, աշխատավայրերում, տարբեր միջավայրերում, սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ում հիմնական ասելիքը գերիների մասին է»։
Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը. «Այս ամենի արդյունքում իշխանությունն էլ սկսում խոսել գերիների մասին բոլորովին այլ տոնով։ Հոխորտանքներին հիմնականում եկել են փոխարինելու մեղայական արդարացումները։ Եվ սա հասարակության ճնշման արդյունքում է։
Ռուբենը հենց սրա մասին է խոսում։ Երբ անտարբերությանը ու հանձնվողականությանը փոխարինում է պատասխանատվությունն ու պայքարը, սկսում ենք արձանագրել արդյունքներ՝ թեկուզ փոքր քայլերով։
Հետևաբար, կարևոր է պայքարել, անդարար պայքարել, ցույց տալ, որ ուժեղ ու զարգացող Հայաստանը այլընտրանք չունի, ցույց տալ, որ հայ ժողովրդի արժանապատվությունն ու կամքը անբեկանելի է»։
Բաց մի թողեք
«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին
Մինչ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ճամարտակում է, որ անհույս թեկնածուին դարձնի քաղաքապետ, պետք է հիշել ․․․
Ինչո՞ւ անիմաստ ճիգեր գործադրել և Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բացատրել …