ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:
Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։
Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում: Հայաստան-ԵՄ համագործակցությունը նոր շրջափուլ է մտել, այդտեղ արդարադատության նախարարությունը ևս ունի իր դերակատարումը։
Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, գործերի մակագրման համակարգին։ Անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ Սահմանադրության տեքստն ակնկալվում է ավարտել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել երկկողմ համագործակցությունը։
![]()

Բաց մի թողեք
Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ
Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ ի՞նչ են քննարկել