10/03/2025

Հայրաքաղաք Գյումրին արժանի պատասխան կտա․ Մոր խոսքը մեղմ է, մոր ապտակը ծանր չի լինում, հոր ապտակն է ծանր

Գյումրեցիները Գյումրին հայրաքաղաք են անվանում։ Երևանը՝ մայրաքաղաք։ Եթե առաջ մի քիչ դժվար էի պատկերացնում, այսօր կարող եմ ասել՝ ի՜նչ պատկերավոր են Գյումրին ներկայացրել գյումրեցիները։

Այսօր ողջ հայ ժողովուրդն  է սպասում, որ Գյումրին իր հայրական խոսքը կասի։ Մոր խոսքը մեղմ է, մոր ապտակը ծանր չի լինում, հոր ապտակն է ծանր։ Ուրի՜շ է հայրական խրատը, խոսքը։ Մեր դյուցազունները հիմնականում Գյումրիից են, Աստված պատահական չի ընտրել։

Երեկ Փաշինյանը Գյումրի էր տարել, ինչպես մամուլում է շրջանառվում,  ՔՊ-ի ողջ անձնակազմին՝ ԱԺ պատգամավորներից սկսած մինչև ՔՊ-ական վերջին տասովշիկները։ Բայց դա գյումրեցու համար ի՜նչ է, մանր տեխնիկա․․․

Մինչ Փաշինյանը գյումրեցուն համոզում է, որ ինքը ժողովրդի հայրն է, հայրաքաղաքն առյուծի պես մռնչում է, ինչպես մարտի դուրս եկած դյուցազունը ․․․ Դու այդ ո՞ր օրվա հայր ես, այ տունը թշնամուն  հանձնած ու երեխեքը փողոցները լցրած «հայր»։

Փաշինյանի երեկվա ելույթը Գյումրիում տարատեսակ գնահատականների է արժանանում, մենք մի քանի թեկնածուների զանգահարեցինք ու մեսսինջերով գրեցինք, առայժմ արձագանքներ չկան, գուցե օգտվել են թալանից ու դրանից է, որ լուտ են, ով գիտե։

Փաշինյանն անվանական արտահայտվեց Վարդան Ղուկասյանի մաին, ով պատասխանեց մեր հեռախոսազանգին ու փորձեցինք պատասխան ստանալ․

Ծիծաղ է առաջացնում նրա խոսքն ու սադրանք է դատաիրավական ոլորտի նկատմամբ ․․․ Երբ երկրի վարչապետը խոսում է Վարդանիկ-ով, եթե երկրի վարչապետը կարծիք է հայտնում, թե դատական գործընթացն ինչպես է ընթանում, ապա դա նշանակում է պարտադրանք դատաիրավական ոլորտին, դա քաղաքական պատվեր է, որն ակնատու է։ Ես այլ բան չունեմ ասելու ․․․ ,- եղավ Վարդան Ղուկասյանի պատասխանը։