Օրերս Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր նշանակում է կատարել։ Վահագն Չարխիֆալակյանը նշանակվել է պրոբացիոն ծառայության պետի տեղակալ։
Նա մասնագիտությամբ իրավաբան է, նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է քննիչ, աշխատել է Պետական վերահսկողական ծառայությունում և այլն։ Այս նշանակումը վկայում է, որ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը Հայաստանում շարունակում է գործել։
Վահագն Չարխիֆալակյանի եղբայրը ՊԵԿ հետախուզության և օպերատիվ հետաքննության վարչության նախկին պետ Վահան Չարխիֆալակյանն է։ Վերջերս նա ազատվել է պաշտոնից եւ նոր աշխատանք դեռ չունի։
«Այս պահին չեմ աշխատում, փորձում եմ երկար ու լարված աշխատանքից հետո մի փոքր հանգստանալ», – մեզ ասաց օպերվարչության նախկին պետը։
Պրոբացիայի պետի նոր տեղակալի հայրն էլ Լուլիբերդ Չարխիֆալակյանն է` Մարտի 1-ի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկը։


Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»