15/03/2025

Ռոբիկն ու Սերժիկը մարիոնետային ոճով Գյումրիում խաղացնում են երկուական թեկնածուի

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Գյումրիում մրցում են ամենաատելի քաղաքական գործչի «դափնիների» համար, նորություն չէ, և դրանով է պայմանավորված, որ երկուսն էլ Գյումրիում իրենց կուսակցություններով չեն մասնակցում ընտրություններին, այլ մարիոնետային ոճով խաղացնում են երկուական թեկնածուի. Սերժ Սարգսյանը՝ Մարտուն Գրիգորյանին և Ռուբեն Մխիթարյանին, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը՝ Վարդանիկին և «Տասնոց» մականունով հայտնի Կարեն Սիմոնյանին։

Վարդանիկը Հայաստանի նորանկախ պատմության ամենաօդիոզ կերպարներից է, և նրան ներկայացնելու մեծ անհրաժեշտություն չկա, կարելի է ընդամենը արխիվից հանել «02» հաղորդման պատումները Վարդանիկի, նրա որդու՝ Սպարտակի մասնակցությամբ արյունալի միջադեպերի և կրակոցների մասին։

Իսկ ահա Կարեն Սիմոնյանը «Պեպսի» գազավորված ըմպելիքի ցրիչն է Գյումրիում, նրա քաղաքական տիրացուն Անդրանիկ Թևանյանն է՝ Քոչարյանի ձախ ձեռքը, որը փորձում է Երևանի ընտրությունների օրինակով Քոչարյանի համար ներկայացվածություն «քերել» նաև Գյումրու ավագանիում, իսկ հնարավորության դեպքում էլ, Վարդանիկի կամ Մարտուն Գրիգորյանի հետ կոալիցիա կազմելով, Գյումրին վերադարձնել Վարդանիկի որդի Սպոյի «Խամեռի» դարաշրջան։

Կարծում ենք՝ ազնիվ կլինի, որպեսզի գյումրեցին իմանա, թե որ թեկնածուն ում է ներկայացնում Գյումրու ընտրություններում։