Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրավիրում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման:
Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, իրավաբան գործընկերներ, տնտեսվարողներ և շահագրգիռ հանրություն
Վերջերս Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ:
Մեդիատիրույթում և սոցիալական հարթակներում պարբերաբար շարունակվում են նախագծի վերաբերյալ քննարկումները և, հատկապես, պնդումները, իբրև թե փոփոխությունների հիմնական նպատակն է պարտադրել մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին վարչական ակտով նախատեսված տուգանքները վճարել մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելը:
Որևէ միտում չի եղել պարտադրել ձեզ տուգանքներ կամ այլ դրամական պահանջներ վճարել՝ չսպասելով դրա կապակցությամբ դատական ակտի կայացմանը, և նման միտում օբյեկտիվորեն չէր կարող լինել:
Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ.
Կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը մեր բոլոր նախաձեռնությունների, այդ թվում՝ այս նախագծի վերաբերյալ: Ուստի մեր կողմից նախատեսվում է իրականացնել հանրային քննարկում, որին կարող եք մասնակցել յուրաքանչյուրդ՝ գրանցվելով այս ուղերձին կից ներկայացված հղումով»,- նշված է գրառման մեջ:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում