Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողները բողոքի ակցիաներ են անում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։
Գալաթասարայի համալսարանի ուսանողների երթին միացել է նաև քաղաքական գործիչ, թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ, 2023 թվականի նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն։ Ինջեն հայտնել է, որ այցելել է Էքրեմ Իմամօղլուի ընտանիքին։
Հաղորդվում է նաև, որ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև:

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի