Մարտի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ուսագոտիների, ոտքերի և ճակատային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանում գործող խնամքի կնտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 10-ամյա Է․ Խ․-ն է։ Պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը՝ 40-ամյա Լիաննա Օ․-ն, փայտյա քանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին և ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի շենքերից մեկում. Բնակիչները տարհանվել են
Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է. Լուսանկար