ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրիի ղեկավարի համար պայքարի դուրս եկած թեկնածուներից մեկի հայտարարությանը:
«Նստած ընձի համար կոֆե կխմեի, մեկ էլ շրըը՛ըըխկ ․․․
Գյումրիում թեկնածուներից մեկը՝ թե բա Գյումրին կփակենք, անցագրով կսարքենք։
Ըդպես լավ չէ, ինքնավար հանրապետություն հռչակեք, Վարդանիկին էլ վեհափառ նշանակեք»:
Գյումրու համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Սկսել են մեր դեմ «սև» քարոզչություն իրականացնել: Տարածում են, թե, իբր, մենք մեր քվեները տալու ենք ուրիշ թեկնածուի:
Վստահաբար պնդում եմ, որ «Մայր Հայաստանի» ստացած քվեները որևէ սակարկման առարկա չեն դառնալու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմադիր թեկնածուների մեջ լինենք առաջինը: Քարոզչության ընթացքը ցույց է տալիս, որ մենք առաջատարն ենք:
Բազմիցս հայտարարել եմ, որ մեր նվազագույն նպատակն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է: Առավելագույն նպատակը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:
Իշխանությունը գյումրեցիներին ուզում է խաբել, թե, իբր, մենք այլ թեկնածուի օգտին ենք աշխատում: Վստահեցնում եմ՝ չկա՛ նման բան, դա սուտ է, լկտի սուտ: «Մայր Հայաստանն» այն ուժն է, որը մերան ու առաջատար է դառնալու «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելու և ընդդիմադիր դաշտը համախմբելու հարցերում:

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան