Ստամբուլում հրաձգության հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնում է Hurriyet-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլի թաղամասի ռեստորաններից մեկում։
Ըստ տեղեկությունների՝ երկու տղամարդ կրակ են բացել Բույուքդերե փողոցում գտնվող հյուրանոցի ռեստորանում նստած մարդկանց վրա։
Զինված հարձակման հետևանքով երեք մարդ հրազենային վիրավորում է ստացել։
Հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունը գործողություններ է սկսել հարձակվողներին ձերբակալելու համար։


Բաց մի թողեք
Սիրիան Ասադի օրոք գաղտնի կերպով կառուցել է միջուկային ռեակտոր․ AP
Ուկրաինայի նոր մարտավարություն է գործարկում
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն