Մեղրի քաղաքը՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին․ այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ։ X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին. «Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 24-ին հանդիպել է աշխատանքային այցով մարզ ժամանած՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, Օվերն-Ռոն-Ալպի հետ Սյունիքի գործընկերությանը, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որը կանցկացվի Գորիսում։


Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ