Եվրամիության (ԵՄ) իշխանությունները եվրոպական տնային տնտեսություններին կոչ կանեն մթերք կուտակել կլիմայական ճգնաժամի կամ պատերազմի դեպքում։
Այս մասին հայտնել է իսպանական «El Pais» թերթը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ։
Նոր ռազմավարության մեջ Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սահմանում է քաղաքացիական պատրաստվածության միջոցառումներ պատերազմի, գլոբալ տաքացման հետևանքով բնական աղետների, համաճարակների կամ կիբերհարձակումների դեպքում:
Փաստաթուղթը նաև նախազգուշացնում է «Եվրոպայի անվտանգության հեռանկարների վատթարացման մասին»: ԵՄ իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ունենալ ջուր, դեղորայք, մարտկոցներ և սնունդ՝ պատրաստ լինելու ճգնաժամի դեպքում 72 ժամ առանց արտաքին օգնության:

Բաց մի թողեք
Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին
Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է Wildberries-ի յոթ աշխատակից. Լուսանկար