Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի պահանջներին կամ ռմբակոծության ենթարկվելուն՝ նախազգուշացնելով հարևաններին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան բազաներ, որ նրանք կարող են հայտնվել կրակի գծում, եթե ներգրավվեն դրանում, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չնայած Իրանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ բանակցությունների պահանջը, Թեհրանը ցանկանում է անուղղակի բանակցությունները շարունակել Օմանի միջոցով, որը մրցակից պետությունների միջև կապի վաղեմի ուղի է: Այդ մասին հայտարարել է պաշտոնյան, որը Reuters-ի հետ խոսել է անանունության պայմանով:
«Անուղղակի բանակցությունները հնարավորություն են տալիս գնահատել Իրանի հետ քաղաքական կարգավորման հարցում Վաշինգտոնի մտադրությունների լրջությունը», – ասել է պաշտոնյան:
Չնայած այդ ճանապարհը կարող է «քարքարոտ» լինել, նման բանակցությունները կարող են սկսվել մոտ ապագայում, եթե ԱՄՆ-ն աջակցի դրանց, ասել է պաշտոնյան:
Իրանը ծանուցագրեր է ուղարկել Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին առ այն, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակմանը ցանկացած աջակցություն, ներառյալ՝ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից իրենց օդային տարածքի կամ տարածքի օգտագործումը, կդիտվի որպես թշնամական գործողություն, ասել է պաշտոնյան:
Նման արարքը «նրանց համար լուրջ հետևանքներ կունենա», ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի է բերել:

Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը մտադիր է հաստատել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել