Ապրիլի 8-ին Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած բուժքրոջ առողջական վիճակում դրական դինամիկա կա։
Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ վարորդի վիճակը լավ է, քննարկվում է դուրսգրման հարցը։
«Բուժքրոջ վիճակում դրական դինամիկա կա, երեկվանից արդեն թոքերի արհեստական օդափոխության սարքից անջատել են, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Քննարկվում է պալատ տեղափոխելու հարցը. գիտակցության է եկել»,- նշել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կանչի վայրից հետ գնալու ժամանակ՝ վաղ առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Թամանցիներ փողոցում շտապօգնության մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդի կողքին նստած բժիշկը մահացել է, բուժքույրը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։


Բաց մի թողեք
Կամավոր «արժանապատիվ մահը» օրինականացվել է
Ի՞նչ քրեական գործով է անցել առողջապահության նորանշանակ փոխնախարարը
Առողջապահության նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով է տվել. Լուսանկար