Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մեր օրերում տարածվող ատելության խոսքին և նշելով, որ այն մեր քաղաքական մշակույթի անբաժան մասն է եղել դեռ իննսունականներից։
«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք հողեր էինք ազատագրում, Դաշնակցությունը իր գործընկերների հետ միտինգներում քաղաքական մրցակիցներին անվանում էր դավաճան, թուրք և կոչ անում հաշվեհարդար տեսնել։
Հիշում եմ այդ ժամանակ Հանրայինով մի վերլուծաբան կար Իսկանդարյան ազգանունով ։Նա էլ թուքումուր էր անում ընդդիմությանը։
Քոչարյանի գալուց հետո ատելության խոսքը դարձավ համակարգային։
ԼՏՊ-ն դավաճան էր, ամեն ինչ գրավել էին հակառակ նրա կամքի։ Հանրային հեռուստատեսությունը ատելություն ու լուտանք էր թափում Վազգեն Սարգսյանի ընտանիքի և ընդդիմության նկատմամբ։
Մարտի մեկից առաջ Հայլուրը թուրք էր անվանում հասարակության ընդդիմադիր հատվածին,նվաստացում ու ստորացնում էր ամենօրյա ռեժիմով։
Էսօր այդ հայլուրականների նվնվոցները լսելը զավեշտական է։
Սերժ Սարգսյանի ժամանակ ատելության խոսքը տարալուծվեց կիսաճշմարտության ,հակաքարոզի և մանիպուլյացիայի մեջ։
Հեղափոխությունից հետո մի հսկայական դոզա ուղղորդվեց բոլոր նրանց նկատմամբ ովքեր կասկածի տակ էին դնում հեղափոխական որևէ թեզ։
Այդ ժամանակ ընդդիմությունը վերակազմավորեց իր քարոզչական ռեսուրսը և ատելության խոսքը միաձուլելով մանիպուլիացիայի հետ, ստեղծեց հասարակությունը տեռոր անելու ամենօրյա գործիք։
Փողոցում և սոցիալական ցանցերում գործիքը նույնն էր ինչ իննսուննականներին։
Այս ամենի արդյունքում մենք մտել ենք մի փակ շրջափուլ։
Օրինակ երբ մեկը ատելության խոսք է ասում արցախցիների նկատմամբ, հասարակության մի հատվածը արդարացի վրդովվում է դրա դեմ։ Իսկ երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, այդ նույն խումբը ծպտուն չի հանում, որովհետև ատելության թիրախում քաղաքական հակառակորդներն են։
Այս մշակույթի արդյունքում ատելության խոսքը քաղցկեղի պես տարածվում է և հիմար են բոլոր նրանք ովքեր կարծում են, թե այս պատերազմում հաղթողներ են լինելու։ Պարտվելու են բոլորը։
Քանի կոպեկ արժի Քրիստոսի հարության ձեր օրհնանքներն ու մաղթանքները, եթե վաղը դուք շարունակելու եք ատելության խոսքը կամ էլ մնալու եք պասիվ սպառող այդ խոսքի։
Ինչքան հիշում եմ Քրիստոսը բացի հառնելը նաև պատգամներ է թողել»:
Բաց մի թողեք
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել․ Գայանե Աբրահամյան
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ