24/04/2025

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրային հավանության վարկանիշը հասել է 42 տոկոսի՝ համաձայն Reuters/Ipsos-ի կողմից 2025 թվականի ապրիլի 13-17-ը անցկացված հարցման։ Հարցմանը մասնակցել է 4306 ամերիկացի։

Արդյունքներն ցույց են տվել, որ հարցվածների միայն 42 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի աշխատանքին՝ նախագահի պաշտոնում։ Սա մեկ միավորով նվազ է՝ նախորդ երեք շաբաթ առաջ անցկացված հարցման 43 տոկոսից, և զգալի անկում է՝ 47 տոկոսի համեմատ, որը գրանցվել էր նրա երկրորդ երդմնակալությունից անմիջապես հետո՝ հունվարի 20-ին։

Հավանության վարկանիշի այս անկումը համընկնում է Թրամփի այն քաղաքական ուղեգծի հետ, որը միտված է ընդլայնել իր ազդեցությունը ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև մասնավոր հաստատությունների՝ այդ թվում համալսարանների, մշակութային կազմակերպությունների և իրավաբանական ընկերությունների վրա

Հարցման արդյունքներով՝ ամերիկացիների զգալի հատվածը մտահոգություն է հայտնել Թրամփի՝ բարձրագույն կրթական և մշակութային համակարգերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերի կապակցությամբ։