Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Հաղորդագրության համաձայն, կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։
Լավրովը և Ռուբիոյի քննարկման առանցքում է եղել ուկրաինական հակամարտությունը։
Կողմերը նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը ՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով ։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին