Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ:
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Ղազարյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Արամ Ղազարյանը հունիսի 2-ին հայտնել էր հրաժարականի մասին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է քաղաքական և կուսակցական գործունեությունը՝ պայմանավորված այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում