«Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին»։
Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․ «Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման, որը Բաքվի բռնապետին հնարավորություն է տալիս առաջ մղել նույնիսկ այնպիսի ակնհայտ ծավալապաշտական ծրագիր, ինչպիսին, հորինովի և շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալն է։
Այս առումով, մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը, այլ ոչ թե, ցավալիորեն, հենց Հայաստանում գեներացվող այն կեղծ, իսկ այժմ նաև անմաքուր օրակարգերը, որոնցով պարբերբարաբար թունավորում և էլ ավելի են պառակտում մեր հասարակությունը՝ նվազեցնելով Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման»:
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները