OpenAI-ն իր ChatGPT չաթբոտը հասանելի է դարձրել բոլոր օգտատերերի համար՝ առանց գրանցվելու անհրաժեշտության:
Առանց գրանցման մուտքն օգտատերերի համար աստիճանաբար սկսեց բացվել ապրիլի 1-ից։ Այդուամենայնիվ, հաշիվ ունենալն օգտատերերին բազմաթիվ առավելություններ կտա, ինչպիսիք են չաթի պատմությունը պահելու և դիտելու, դրանք կիսելու, չաթբոտի հետ ձայնային հաղորդագրությունների միջոցով շփվելու և հատուկ հրահանգների օգտագործման հնարավորությունը:
Ընկերությունը բացատրել է, որ ձգտում է նման գործիքները հասանելի դարձնել ավելի լայն լսարանի համար, որպեսզի մարդիկ կարողանան զգալ արհեստական բանականության առավելությունները:
ChatGPT-ն գործարկվել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին։ Այժմ, ըստ OpenAI-ի, այն շաբաթական կտրվածքով 185 երկրում օգտագործում է մինչև 100 միլիոն մարդ:


Բաց մի թողեք
Գազը թանկացել է՝ հասնելով քառամսյա առավելագույն ցուցանիշին
Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում