Հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան և ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։
Նա հավելել է, թե արևմտյան երկրներն են առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման:
«Չճանաչված հանրապետության բնակիչների իրավունքները որևէ կերպ հասցեագրված կամ երաշխավորված չեն այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։ Բայց պաշտոնական Երևանն ասում է, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է։ Բոլոր նրանց, որոնք ընդունում և տարածում են այս գաղափարը, ես մեղադրում եմ ստի համար: Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստախոսության մեջ եմ մեղադրում բոլոր նրանց, որոնք տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումներում», – ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ հետագայում, երբ Երևանի իշխանությունները տնօրինեն այլ տարածքներ, գյուղեր և այլն, նրանք հիշեմ և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկին չմեղադրեն սեփական սխալների համար. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրումն ուղղակիորեն կախված է նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա»։






Բաց մի թողեք
Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ չեն հետևել Ալիևի օրինակին
Ադրբեջանը փորձելու է այդ հարթակը ձախողել, բայց՝ մեր ձեռքով
Ռուսաստանը «սանձահարվում է»` Պուտինն ընդունում է իր պարտությունը