Վրաստանում ՀՀ դեսպանության շենքի առջև (Վրաստան, ք. Թբիլիսի, Թեթելաշվիլի փողոց, 4) կանցկացվի բողոքի ցույց՝ «Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց» խորագրով՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։
Վրաստանի հայ համայնքից հայտնում են, որ հանրահավաքը դատապարտելու է Հայաստանի ապազգային և եկեղեցու նկատմամբ պարբերական ու հետևողական հարձակումներ իրականացնող ներկա իշխանությանը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։
Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Թբիլիսիում գտնվող հայրենակիցնե’ր, կոչ ենք անում հունիսի 12-ին` ժամը 16:30-ին, մասնակցել ցույցին, կանգնե’լ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի կողքին, պաշտպանել մեր ժողովրդի հոգևոր հենասյուները։


Բաց մի թողեք
ՔՊ-ական նախկին պատգամավորը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից
Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆրանսիայի նորանշանակ դեպան. Լուսանկար